Աբդոմինոպլաստիկա (որովայնի ձգում)

Աբդոմինոպլաստիկան կամ որովայնի ձգումը պլաստիկ վիրահատություն է, որն ուղղված է որովայնի հատվածի շտկմանը՝ ավելորդ և խիստ թուլացած մաշկի, ենթամաշկային ավելորդ ճարպային կուտակումների հեռացման, ինչպես նաև որովայնի թուլացած մկանների ձգման միջոցով: Վիրահատական միջամտության այս տեսակն աշխարհում պլաստիկ վիրահատության 5 ամենատարածված տեսակներից մեկն է: