Պրոֆեսիոնալ կոսմետոլոգիա

Կոսմետիկ խնամքն այն պրոցեդուրան է, առանց որի պրոֆեսիոնալ մաշկաբանի մոտ ոչ մի այցելություն չի կարող անցնել: Պրոֆեսիոնալ կոսմետիկայի օգտագործմամբ խնամքի ցանկացած պրոցեդուրա իրականացում է բժշկի կողմից։ Բժիշկը անհատապես ընտրում է բուժման տարբերակը և գործողությունների մեխանիզմը:

 

Մեդինէս բժշկական կենտրոնում Պրոֆեսիոնալ կոսմետոլոգիան իր մեջ ներառում է.

  • Դեմքի պրոֆեսիոնալ մաքրում 
  • Պիլինգներ 
  • Էքսպրես խնամք

Էքսպրես խնամքը պրոֆեսիոնալ խնամքի հատուկ արագացված ընթացակարգ է, որը նախատեսված է դեմքի մաշկի համար և կիրառվում է մաշկի վերականգնման և խոնավացման և այլ կանխարգելիչ նպատակներով:

Էքսպրես խնամքի միջոցով կատարվում է.

մաշկի գունաբացում,

խոնավացում,

սնուցում,

լիֆթինգի ակնթարթային ազդեցություն:

Այս միջամտությունը շատ հարմար է կարևոր միջոցառումներից ու հանդիպումներից առաջ, երբ հարկավոր է կարճ ժամանակահատվածում ստանալ անհրաժեշտ արդյունք: