Լաբորատոր ախտորոշում


Հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման կարևոր պայմաններից է պարբերաբար հետազոտվելը լաբորատոր անալիզների և դիագնոստիկ այլ մեթոդների միջոցով։

 

«Մեդինէս» բժշկական կենտրոնի լաբորատորիան առաջարկում է կատարել անհրաժեշտ հետազոտությունները հարմարավետ պայմաններում, իսկ արդյունքները ստանալ կարճ ժամանակում։ Մեզ մոտ կարող եք իրականացնել հետևյան լաբորատոր հետազոտությունները.

  • Ընդհանուր կլինիկական քննություն;
  • Կենսաքիմիական հետազոտություններ;
  • Վարակների հետազոտություն ԴՆԹ-ի չիպային մեթոդով;
  • Հղի կանանց հետազոտություններ;
  • Հորմոնների հետազոտություն;
  • Վիտամիններ;
  • Մանրէաբանություն;
  • Բջջաբանություն;
  • Ժառանգական հիվանդությունների գենետիկական ախտորոշում;
  • Զույգերի գենետիկական հետազոտություններ:

 

 

Ուլտրաձայնային ախտորոշում

Ուլտրաձայնային հետազոտությունը տարբեր հիվանդությունների ախտորոշման ամենատարածված մեթոդն է ամբողջ աշխարհում: Մեթոդն ունի բարձր ինֆորմատիվությունը, բացարձակապես անվտանգ է և կատարվում է արագ և հեշտ: Ուլտրաձայնային հետազոտությունների մեծ մասը նախապատրաստություն չի պահանջում, և արդյունքները հնարավոր է ստանալ անմիջապես պրոցեդուրայից հետո:

Ուլտրաձայնային հետազոտությունը հաճախ որոշիչ է դառնում ախտորոշման հաստատման համար. հետազոտություններն օգտագործվում են նաև բուժման արդյունավետությունը գնահատելու և հիվանդության դինամիկային հետևելու համար: Բացի այդ, մեթոդի անվտանգությունից ելնելով, հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով ևս նշանակվում է ուլտրաձայնային հետազոտություն:

 

Մեդինէս բժշկական կենտրոնում ՈւՁՀ հետազոտության նպատակով օգտագործվում են բարձր ճշգրտությամբ օժտված, նորագույն սարքավորումներ։

Մեզ մոտ կատարվում են ուլտրաձայնային հետազոտություններ հետևյալ օրգանների և օրգան համակարգերի համար.

  • որովայնի խոռոչի,
  • հետորովայնամզային տարածության,
  • փոքր կոնքի,
  • պարանոցի,
  • փափուկ հյուսվածքների,
  • կրծքագեղձի,
  • վերին և ստորին վերջույթների անոթների դոպլեր հետազոտություններ,
  • գինեկոլոգիական, մանկաբարձական ՈւՁՀ: