Մազերի փոխպատվաստում

Մազաթափության բուժում (Տրիխոլոգիա)


Ձեր մազերը թափվու՞մ են, թե՞փ է առաջանում, Ձեզ անհանգստացնու՞մ է գլխի քորը, այդ դեպքում անհրաժեշտ է գրանցվել այցի տրիխոլոգի մոտ:

Տրիխոլոգիան էսթետիկ բժշկության ուղղություններից է, զբաղվում է մազերի վիճակի ախտորոշմամբ ու բուժմամբ: Գլխամաշկի կամ մազերի վիճակից կախված՝ տրիխոլոգիայում կիրառվում են բուժման և կանխարգելման զանազան մեթոդներ ու պրոցեդուրաներ:

 

«Մեդինէս» բժշկական կենտրոնում Դուք կստանաք տրիխոլոգի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կարող եք նաև հանձնել անալիզներ։ Մանրամասն անամնեզ հավաքելո, լաբորատոր հետազոտությունների վերլուծությունից հետո բժիշկն իրականացնում է հետազոտություն Canfield Scientific, Inc. ընկերության HairMetrix տրիխոսկոպով:

HairMetrix-ը առաջին սարքն է, որով իրականացվում է մազերի ոչ ինվազիվ կոնսուլտացիա՝ արհեստական ​​ինտելեկտի օգտագործմամբ։

Ամբողջովին ավտոմատացված, իրական ժամանակի ռեժիմով այս հետազոտությունը չի պահանջում կտրել մազերը և թույլ է տալիս անմիջապես տեղեկացնել պացիենտներին համապատասխան բուժման պլանների և վերլուծության արդյունքների մասին։

Ախտորոշումը հստակեցնելու համար հիվանդին կարող են առաջարկվել լրացուցիչ հետազոտություններ, ինչպիսիք են արյան անալիզը, հորմոնալ հետազոտությունը, անոթների դոպլերոգրաֆիան, մազերի սպեկտրալ անալիզը՝ հիմնական միկրոտարրերի պարունակության ստուգման համար, ինչը թույլ է տալիս նշանակել հենց այն տարրերը, որոնք պակասում են:

Մեր բժշկական կենտրոնում, ախտորոշումից հետո, իրականացնում ենք համալիր բուժում: Որը ներառում է.

  • դեղանյութերի նշանակում
  • մեզոթերապիայի պրոցեդուրաներ
  • գլխամաշկի պլազմոլիֆտինգ
  • ճիշտ ընտրված արտաքին բուժում և մազերի խնամքի միջոցներ
  • ֆոտոթերապիա Photocare սարքով: