Ռինոպլաստիկա

Ռինոպլաստիկան էսթետիկ վիրահատություն է, որի նպատակն է փոխել քթի չափը կամ ձևը: Ռինոպլաստիկան կարող է իրականացվել ինչպես բժշկական ցուցումներով՝ բնածին արատների կամ վնասվածքների դեպքում, այնպես էլ էսթետիկ նկատառումներով, երբ պացիենտը գոհ չէ իր քթի ձևից։

 


Ռինոպլաստիկան կատարվում է երկու վիրաբուժական մեթոդներով՝ բաց կամ փակ:

Բաց մեթոդի կիրառման դեպքում կտրվածք է արվում ոչ միայն քթի ներսում, այլ նաև ծայրի ստորին հատվածում (կոլումելա): Փակ ռինոպլաստիկայի ժամանակ կտրվածքներ են կատարվում միայն քթի ներսում:

 

Սեպտոպլաստիկա (քթի միջնապատի վիրահատություն)

Սեպտոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որը շտկում է քթի միջնապատի թերությունները, դեֆորմացիան կամ թեքվածությունը: Շատերի մոտ միջնապատի թեքվածությունը կարող է հանգեցնել քթի քրոնիկական խցանման և փակվածության, ինչը շտկելու համար պահանջվում է վիրահատական բուժում:
 

Ցուցումները.

1. Քթի և միջնապատի դեֆորմացիա,

2. Քթի կառուցվածքի բնական արատ,

3. Քթի լորձաթաղանթի խցանում և բորբոքում,

4. Քրոնիկ այտուցվածություն՝ թեքված միջնապատի պատճառով,

5. Լորձի կուտակում և շնչառության դժվարացում,

6. Ցավ դեմքի շրջանում, կանոնավոր գլխացավեր,

7. Հոգեբանական անհարմարություն ոչ գեղեցիկ, անհամաչափ քթի, մեծ ոչ սիմետրիկ քթանցքների պատճառով։


Հակացուցումները.

1. Մինչև 17 տարեկան ռինոպլաստիկա չի կարելի կատարել, սակայն վնասվածքի դեպքում հնարավոր է։

2. 65 տարեկանից հետո չի կարելի կատարել, քանի որ այդ տարիքում կարող են բարդություններ առաջանալ, ինչպես նաև դանդաղում է վերականգնողական պրոցեսը:

3.  Հղիության ժամանակ:

4. Եթե ​​կան սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, օրինակ՝ սրտային անբավարարություն,

5. Ուռուցքային հիվանդություններ,

6. Սուր վարակիչ հիվանդություններ,

7. Շաքարախտ,

8. Հեպատիտ B, C,

9. ՄԻԱՎ,

10. Արյան մակարդելիության խանգարում: